Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում տեղի ունեցած զանգվածային բախումներից հետո բժիշկներին օգնության դիմած մարդկանց թիվը հասել Է 26-ի, հայտնել Է Դոնեցկի պետական մարզային վարչակազմի առողջապահության դեպատամենտի փոխնախագահ – տնօրեն Ելենա Պետրյաեւան, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

 

Դոնեցկի Լենինի հրապարակում մարտի 13-ին միաժամանակ տեղի են ունեցել երկու ակցիաներ՝ ռուսամետ եւ «Հանուն միասնական Ուկրաինայի» անվանման ներքո: Ընդհարումներն սկսվել են հանուն երկրի միասնության հանրահավաքի ավարտից անմիջապես հետո: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ընդհարումների հետեւանքով զոհվել Է մեկ, վիրավորվել՝ 17 մարդ, նրանցից 13-ը հոսպիտալացվել են:

 

Պետրյաեւայի խոսքով՝ տուժածներից ամենաավագը եղել Է 57 տարեկան, ամենակրտսերը՝ 19 տարեկան: Այս պահին մարզի բժշկական հիմնարկներում ստացիոնար բուժման Է պառկած չորս մարդ: Տուժածներից մեկը գտնվում Է ծանր վիճակում, նրան վիրահատել են:

 

Դոնեցկի մարզում մարտի 14-ը սգո օր Է հայտարարված:

 

Դոնեցկում տեղի ունեցած ընդհարումների կապակցությամբ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը մարտի 14-ին հայտարարել Է, որ Կիեւի իշխանությունները չեն վերահսկում երկրի իրադրությունը, եւ այդ իրավիճակում Մոսկվան իրեն իրավունք Է վերապահում Ուկրաինայում պաշտպանության տակ վերցնելու հայրենակիցներին:

 

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Կիեւում իշխանության գլուխ անցածները պետք Է զինաթափեն գրոհայիններին, ապահովեն բնակչության անվտանգությունը եւ հանրահավաքների անցկացման մարդկանց օրինական իրավունքը: Դժբախտաբար, ինչպես ցույց են տալիս Ուկրաինայի իրադարձությունները, դա տեղի չի ուենում, Կիեւի իշխանությունները չեն վերահսկում երկրի իրադրությունը»,- ընդգծված Է ՌԴ-ի ԱԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: