Ջրագծի վրա կատարվող պլանային վերանորոգման աշխատանքների հետ կապված՝ մարտի 18-ին' ժամը 09.00-ից մինչև մարտի 19-ը' ժամը 09.00-ն, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը: