Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը կլքի իր պաշտոնն այն բանից հետո, ինչ դատարանը նրան դատապարտեց 3,5 տարվա ազատազրկման:

62-ամյա Հյոնեսը հրաժարվել է դատարանի որոշումը բողոքարկելուց: Հիշեցնենք, որ նախագահը մեղադրվում է հարկեր վճարելուց խուսափելու և 28,5 մլն եվրո թաքցնելու մեջ:

«Ես խնդրեցի փաստաբաններին չսկսել բողոքարկման գործընթացը: Ավելին, ես անմիջապես լքում եմ ակումբի նախագահի պաշտոնը: Ամբողջ սրտով շնորհակալ եմ երկրպագուներին' աջակցության համար»,-Հյոնեսի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Հյոնեսը մյունխենյան ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թ-ից: