ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի' Լոնդոնում կայացած 4 ժամանոց հանդիպումը որևէ օգուտ չի տվել և կողմերը չեն եկել համաձայնության: Այս մասին հաղորդում է BBC-ն:

 

Հանդիպման ավարտին ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումն առ այն, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է վեր դասվի ցանկացած խնդրից:

 

«Ռուսաստանը մարտի 16-ին կայանալիք հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո կհայտնի իր դիրոքորոշումը»,-հայտարարել է Լավրովը' կոչ անելով Արևմուտքին հարգել այլ ազգերի ինքնորոշման ցանկությունը:

 

Քերիի գնահատմամբ` եթե հանրաքվեն կայանա, ապա Արևմուտքի արձագանքն էլ չի ուշանա, ինչի բացասական հետևանքները կզգան ամբողջ աշխարհում: «Մարդիկ դրանից անհանգստացած են»,-հայտարարել է Քերին` հավելելով, որ առայժմ պահպանվում է խնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու հնարավորությունը: