Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Ուրալը» 2:1 հաշվով հաղթեց «Թերեկին»: Հանդիպմանը դուբլի հեղինակ դարձավ Էդգար Մանուչարյանը:

Խաղից հետո «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովն անդրադարձել է նաև Էդգար Մանուչարյանին և նշել.

«Մանուչարյանին կարելի է թիմում պահել միայն նրա համար, որ նա ակումբի համար շատ կարևոր գոլեր է հեղինակում: Անցյալ տարի նա մեզ փրկեց Պրեմիեր լիգայում՝ հեղինակելով 5 գոլ, երկուսը «Տոմի» դարպասը և երեքը՝ «Սիբիրի»: Հնարավոր է, որ այս դուբլը մեզ փրկի դուրս մնալուց: Կարելի է ասել, որ «Ուրալի» մարզաշապիկը նրան ամրացված է հավերժ: Ցավալի է, որ հաճախ վնասվածքներ է ստանում: Հոգնում ենք նրան բուժելուց (ծիծաղում է)»,-Իվանովի խոսքը մեջբերում է sport-express-ը: