Ուկրաինայի դատախազությունը մինչդատական հետաքննություն է սկսել Կիևի Պեչերսկի և Շևչենկովսկի շրջանների դատարանների դատավորների դեմ, ովքեր նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ վճիռ են կայացրել: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:

Պեչերսկի շրջանի դատարանը 2011թ.-ի հոկտեմբերի 11-ին որոշում է կայացրել Տիմոշենկոյին յոթ տարվա ազատազրկման դատապարտել' 2009 թ.-ին «Ուկրաինայի նավթոգազի» և «Գազպրոմի» միջև գազային պայմանագրերի ստորագրման ժամանակ լիազորությունների չարաշահման համար:

Շևչենկովսկի շրջանի դատարանը 2011թ.-ի դեկտեմբերի 8-ին Տիմոշենկոյի կալանավորման հրամանն էր ստորագրել, այս անգամ՝ կապված «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կոորպորացիայի ղեկավարի գործունեության հետ:

2014թ.-ի փետրվարի 22-ին Ուկրաինայի խորհրդարանը ապաքրեականացրել է քրեական օրենսգրքի այն կետերը, որոնց համաձայն դատապարտվել էր Յուլիա Տիմոշենկոն: Ուկրաինայի նախկին վարչապետին ազատ էին արձակել նույն օրը: