Մարտի 16-ին, ժամը 07.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհին' Երևան - Աբովյան հատվածում (11 կմ), տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 34 SQ 927 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը, ինչից վարորդ' Գ. Հ.-ն (ծնվ. 1990թ.) և ուղևոր' Հ. Հ.-ն (ծնվ. 1979թ.) տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: