Մարտի 16-ին' ժամը 17.38-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկի դիմաց ջրագծի վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ականի մնացորդ:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հայտնաբերվել է Գրադ հրթիռահրետանային համակարգի արկ առանց պայցուցիչի, որը իրենից վտանգ չի ներկայացնում: Ոստիկանները այն տեղափոխել են բաժանմունք: