Մարտի 17-ին, ժամը 11.14-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի տանիքն ուժեղ քամու հետևանքով պոկվել է՝ վնասելով գազատար խողովակը, էլեկտական լարերը, հարևան տան բակում կայանված ավտոմեքենան. կա մեկ տուժած, անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ փլուզման հետևանքով 2002 թ. ծնված Ա. Ա.-ը տեղափոխվել է Երևանի թիվ 3-րդ մանկական ԲԿ: Մասնակի վնասվել է Գ. Թ.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 07 SL 107 պետհամարանիշով ավտոմեքենայի դիմային հատվածը: