Թուրքիայի Իզմիր նահանգի բնակիչներից մեկը տանը համակարգչով պոռնոկայքեր դիտելու ժամանակ իր կնոջն է հայտնաբերել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իզմիրի բնակիչն անձնական համակարգչով տանը պոռնոկայքեր է այցելել և նրանցից մեկում տեսել իր կնոջ մերկ լուսանկարները։ Ամուսինը լուսանկարները ցույց է տվել կնոջը եւ պարզաբանում պահանջել, սակայն կինը պնդել է, թե տեղյակ չէ, թե ինչպես են այդ նկարներն արվել։
Բարկացած ամուսինը կնոջ մերկ լուսանկարները կրիչի վրա է բեռնել եւ տարել ոստիկանություն՝ պաhանջելով հայտնաբերել լուսանկարողին եւ դրանք համացանցում տարածողին։