Ինչպես հայտնում է Взгляд-ը, Ղրիմի խորհրդարանականները դիմել են ՄԱԿ-ին և աշխարհի բոլոր պետություններին՝ հանրապետության անկախությունը ճանաչելու դիմում-խնդրանքով: Այս մասին ասվում է Ղրիմի խորհրդարանի կայքում:

 

«Ղրիմի Հանրապետությունը մտադիր է իր փոխհարաբերություններն այլ երկրների հետ կառուցել հավասարության, խաղաղության, տնտեսական և մշակութային համագործակցության սկզբունքների և նպատակների վրա: Ղրիմը դիմում է նաև ՄԱԿ-ին, ընդունելու և ճանաչելու թերակղզու անկախություն»,-ասվում է հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն իր հերթին հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: