Մարտի 17-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Պետական գյուղատնտեսական քոլեջի չգործող մարզադահլիճի ճակատային պատը. տուժածներ չկան:

 

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է քոլեջի չգործող մարզադահլիճի պատը (8x19 մ):

 

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում քաղաքաշինության, կրթության և գիտության նախարարությունների պատասխանատուները:

 

Դիտվել է 152 անգամ: