Առաջիկա տասնամյակներում ժամանակակից քաղաքակրթությունը տնտեսական աճող անկայունության եւ մոլորակի պաշարների գերօգտագործման հետեւանքով կբախվի կոլապսի, գրում է The Independent-ը՝ վկայակոչելով NASA-ի ֆինանսավորած ուսումնասիրության արդյունքները:

 

Սցենարը կազմելիս գիտնականներն օգտագործել են տեսական մոդելներ եւ ուսումնասիրել քաղաքակրթությանը կրախի հասցնելու ունակ գործոնները՝ սկսած բնակչության աճից մինչեւ կլիմայական փոփոխություններ:

 

Ուսումնսսիրողները պարզել են, որ երբ այդ գործոնները միավորվեն, դրանք կարող են գլոբալ աղետ առաջ բերել՝ պաշարների սպառման եւ հասարակությունը «էլիտայի» եւ «զանգվածների» տնտեսական շերտազատման պատճառով: Զեկույցում ընդգծվում է, որ կոլապսի ամենավատ սցենարը անխուսափելի չէ:

 

«Կոլապսից կարելի է խուսափել, եւ բնակչությունը կարող է հասնել հավասարակշռության, եթե բնական պաշարների սպառման արագությունը նվազի մինչեւ ընդունելի աստիճանի, իսկ պաշարները բաշխվեն գիտակից եւ արդարացի կերպով», - ասվում է հրատարակության մեջ, հայտնում է gazeta.ru-ն: