“Տղաս դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է բանակ՝ Սիսիանից: Ինքը առողջ երկու տարին ծառայելա: Մնացել էր 14 օր, որ պիտի զորացրվեր ու իմացանք, որ իրան տարել են Ստեփանակերտի հոսպիտալ: Մենք Ստեփանակերտ գնացինք ու պարզեցինք, որ տղայիս ծայրահեղ ծանր վիճակում, անգիտակից են հոսպիտալացրել”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց արդեն 22 ամյա Իշխան Ղալամյանի մայրը՝ Անուշ Հովհաննիսյանը:

 

Երկու օր հոսպիտալում բուժում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել է Երևան և պարզ է դարձել, որ նրա երիկամները չեն գործում:

 

“Դիալեզից հետո ինքը աստիճանաբար գիտակցության եկավ: Արդեն 2 տարի նա շաբաթը երեք անգամ դիալեզ է ստանում, որ ապրի”,-արցունքն աչքերն բացատրեց մայրը:

 

Ընտանիքը ստիպված Երևան է տեղափոխվել: Ապրում են վարձով: 8 անձից բաղկացած ընտանիքի միակ աշխատողը Իշխանի հայրն է՝ Սաղաթել Ղալամյանը:

 

Իշխանը գտնվում է ծայրահեղ ծանր հոգևիճակի մեջ: Նա կենաց ու մահու կռվում իրեն երբեմն պարտված է համարում:

 

“Տղայիս հոգևիճակի վրա հատկապես ծանր ազդեցություն է թողել այն հանգամանքը, որ երկու տարի ծառայելուց հետո զինգրքույկի մեջ գրեցին՝ ոչ պիտանի: Մեծ ցավա ապրում 2 տարի պահելա Ջաբրայիլի շրջանի առաջին գծի սահմանները ու էսօր գրել են ոչ պիտանի”,-նշեց Սաղաթել Ղալամյանը:

 

Հայրն էլ որդու նման վիրավորված է պաշտպանության նախարարության անուշադրությունից:

 

Իշխանը ապրել է ուզում, նա ընդամենը 22 տարեկան է: Հոգում գարուն, երազներ ու կյանքի հանդեպ Սեր ունի: Իշխանը սպասում է բարի մարդկանց աջակցությանը:

 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: