Հայաստանի ոստիկանությունը հորդորում է հիշել Արմավիր քաղաքի 20-ամյա բնակիչ Ալեքսանդր Պապյանի դեմքն ու նրան ժամանցի վայրերում չսպասարկել, քանի որ հաշիվը չփակելու համար նա ամեն անգամ ահազանգում է ոստիկանության բաժանմունք եւ հայտնում «կատարած» որեւէ հանցագործության մասին:

 

Վերջին դեպքը տեղի է ունեցել մարտի 7-ին: Քանաքեռ Զեյթուն համայնքի հյուրանոցային համալիրներից մեկում Ալեքսանդրը հյուրասիրում է ընկերներին եւ չթողնելով հաշիվը փակել՝ նրանց ուղարկում տուն: Այնուհետեւ զանգահարում է ընկերներից մեկին, որն էլ Ալեքսանդրի մորը հայտնում է՝ իբր նրան պատանդ են պահում: Ալեքսանդրի մայրը զանգահարում է ոստիկանություն ու ասում, որ որդուն պատանդ են պահել հյուրանոցում: Բերման ենթարկվելուց հետո Ալեքսանդրը ոստիկաններին հայտնում է, որ թմրանյութերի ազդեցության տակ է եւ կեղծ թղթադրամներ ունի: Իրականում, նա ընդամենը ցանկացել է խուսափել հաշիվը փակելուց:

 

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյությում: