ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները մարտի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ անցանելի են:

 

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Վարորդներին խորհուրդ է տրվում չերթևեկել վերը նշված ավտոճանապարհով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: