Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը Ռուսաստանի իշխանություններին կոչ Է արել միավորել ջանքերն Ուկրաինայի հարավ - արեւելքի բնակչությանը պաշտպանելու համար, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

 

«Այն հայրենասիրական վերելքը, որն այսօր կա Ղրիմում եւ Ռուսաստանում, ես այն տեսել եմ մեզ բոլորիս մոտ, անկախ քաղաքական հայացքներից եւ կուսակցություններից, պետք Է այսուհետեւ տարածվի Ուկրաինայի հարավ - արեւելքի վրա, որտեղ սպասում են մեր աջակցությանն ու օգնությանը: Ես համոզված եմ, որ մենք այս հայրենասիրական զգացմունքները կպահպանենք Ուկրանիայի հարավ - արեւելքի բնակիչների նկատմամբ, նրանց սատար կլինենք այս դժվարին պահին:

 

Եվ վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր կկարողանա Ուկրաինայի հարավ – արեւելքում պաշտպանել իր հայրենակցիներին: Առաջարկում եմ այս հարցում միավորել մեր ջանքերը»,- հայտարարել Է Ակսյոնովը մարտի 19-ին Մոսկվայում Պետդումայի խմբակցությունների պատգամավորների հետ կայացած հանդիպման ժամանակ: