Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Աբդուլլահ Գյուլը, Գեորգի Մարգվելաշվիլին եւ Իլհամ Ալիեւը մայիսի սկզբին կհանդիպեն Թբիլիսիում: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

 

«Ավելի վաղ երեք երկրների ներկայացուցիչների այդ հանդիպումներն անցկացվել են էկոնոմիկայի նախարարների, հետո' ԱԳՆ մակարդակով, իսկ այժմ որոշում է ընդունվել եռակողմ հանդիպում կազմակերպել նախագահների մակարդակով», -ասել է նա:

 

Վրաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, հանդիպման օրակարգը եւ ճշգրիտ ժամկետը որոշվելու են երեք երկրների ղեկավարների եւ ԱԳՆ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունների ընթացքում:

 

Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների' այդ ձեւաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 19-ին Գյանջայում: Հանդիպման ժամանակ քննարկվել են երեք երկրների միջեւ փոխհամագործակցության եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր: