armsport.am«Նապոլիի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի ժամանակակից լեգենդներից Դիեգո Արմանդո Մարադոնան հաջողություններ է մաղթել իր հայրենակից Գոնսալո Իգուաինին։

«Գոնսալոն շատ լավ տղա է։ Ես ծանոթ եմ նրա հոր հետ, մենք միասին խաղացել ենք, և պետք է ասեմ, որ նա շատ բան է հասկանում այս մարզաձևում։

Աշխարհի վերջին առաջնության ժամանակ ես ու Գոնսալոն շատ ենք շփվել։ Ցանկանում եմ, որպեսզի նաև Բրազիլիայում կայանալիք Մունդիալում հռչակվի չեմպիոն, իսկ հետո «Նապոլիի» հետ նվաճի Իտալիայի չեմպիոնությունը։ Հավատացնում եմ, դրանք աշխարհում ամենալավ զգացումներն են»,-նշել է Մարադոնան։