Հնարավոր Է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մարտի 20-ին այցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հաղորդել են դիվանագիտական աղբյուրներ:

 

«Ավելի շուտ, այո, կայցելի»,-ՌԻԱ «Նովոստի»ին ասել Է ՄԱԿ-ի աղբյուրը:

 

Իր հերթին Մոսկվայի դիվանագիտական աղբյուրը նույնպես չի բացառել մարտի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ժամանումը Մոսկվա եւ նրա հանդիպումը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել Էր, որ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը պատրաստվում Էր շտապ այցով ժամանել Ռուսաստան, սակայն նրա այցին խոչընդոտել են նրա իսկ գործընկերները:

 

Ինչպես նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում, չկայացած այցի նպատակն Էր՝ «ռուսական կողմի առաջին դեմքերից լսել Ուկրաինայի ճգնաժամի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես նաեւ ավելի ու ավելի վատթարացող իրադրությունից դուրս գալու ուղիների տեսլականը»:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 19-ին այս ամսվա սկզբից ի վեր ութերորդ հանդիպումը կանցկացնի Ուկրաինայի իրադրության շուրջ: Մարտին ԱԽ-ն նահագահող Լյուքսեմբուրգի մշտական ներկայացուցչությունը հայտնել Է, որ նիստը նշանակված է ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 23:00-ին): «Անվտանգության խորհուրդը բաց հանդիպում կանցկացնի Ուկրաինայի իրադրության շուրջ: Հաշվետվությամբ հանդես կգան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը եւ գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը»,- ասել են ներկայացուցչությունում:

 

Նաեւ հայտնի է դարձել, որ Գլխավոր ասամբելայի՝ մարտի 20-ին նշանակված լիագումար նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտարարել են ՄԱԿ-ին առընթեր Ուկրաինայի մշտական ներկայացուցչությունում, պլանների փոփոխությունը կապված է անվտանգության խորհրդի նիստ գումարելու որոշման հետ: Առայժմ հայտնի չէ՝ երբ կկայանա Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը: