Մարտի 19-ին' ժամը 20.26-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: