Սա շատ սրտաճմլիկ տեսարան է: Որսացանցն այնքան ամուր է փաթաթված առյուծի վզի շուրջ, որ նա չի կարողանում ուտել: Այս փոքր առյուծը դատապարտված է մահանալ դանդաղ ու տանջալից մահով: Հաշված օրերից նա անօգնական պառկած կլինի Աֆրիկայի անտառներում և վերջին շնչում կենաց-մահու պայքար կտա: Այս առյուծին երեք տարի շարունակ սնունդ են տվել նրա հավատարիմ ընկերները: Այժմ առյուծը մահամերձ է: Նա միայնակ չէ իր դաժան ճակատագրի մեջ: Նման դեպքերը տարածված են մայրցամաքի որոշ մասերում, որտեղ բազմաթիվ առյուծներ որսագողության զոհ են դարձել:

 


Որոշ առյուծներ սխալմամբ են ընկնում այն թակարդը, որը նախատեսված է այլ կենդանիների, օրինակ՝ այծքաղների համար: Որսագողերը մսի համար են որսում այս կենդանատեսակներին: Հաճախ լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ հենց այն կենդանին է ընկնում թակարդը, որին որսագողերը ձգտում են որսալ նրանց մարմնի տարբեր մասերի համար: Հեռավոր Արևելքի որոշ վայրերում ներկայումս մեծ պահանջարկ են վայելում առյուծի մագիլներն ու ոսկորները: Դրանք օգտագործվում են ավանդական բժշկության մեջ: Հսկայական կենդանիներին ավելի ու ավելի հաճախ են որսում իբրև վագրերի փոխարինողներ: Վագրերի մարմնի մասերը ավանդաբար օգտագործվել են Չինաստանի դեղորայքի շուկայում:

Desperately injured: The young male lion cub was spotted in Mikumi National Park in Tanzania with a poachers snare twisted cruelly round his neck

 

Ներկայումս վագրերն այնքան հազվադեպ են պատահում վայրի բնության մեջ, որ որսագողերն այլ թիրախ են ընտրել: Կտրուկ աճ է գրանցվել առյուծի ոսկորների բիզնեսում: Օգտագործվում է նաև առյուծների մորթին և մագիլները:

 

Doomed to die: The wire was twisted so tight that the lion was unable to eat

 

LionAid ընկերության աշխատակից Դոկտոր Պիթեր Քեթն ասել է. «Առյուծների ոսկորները դեղորայքի շուկայում վերջին ժամանակներում ավելի ու ավելի բարձր արժեք են ստանում»: 1990-ականներին առյուծի ոսկորների մի կգ-ի արժեքն ընդամենը 10 դոլար էր, սակայն 2010 թ.-ին այդ գինը արդեն 300 դոլար էր կազմում: Վիճակագրական տվյալները վկայում են, որ առյուծների թիվը զգալիորեն նվազել է: 60-ականներին Աֆրիկայում 200.000 առյուծ կար, իսկ ներկայումս ընդամենը 23.000- 25.000:

Weak: The animal was so sick it struggled to raise its head as park wardens approached

 

Կենդանին այնքան թույլ էր, որ այն հազիվ կարողացավ գլուխը բարձրացնել, երբ մոտեցան արգելոցի հսկիչները:

 

Lucrative: Many of the snares are set by poachers who then butcher the animals for their parts which are used in traditional Chinese medicine

 

Մի քանի շաբաթ առաջ տեսել են, թե ինչպես է այս առյուծը, պարանոցին որսացանց փաթաթված, շրջում Տանզանիայի Միկումի ազգային արգելոցում:

The final journey: The lion slopes off into the long grass of the park where he would soon die either of starvation or infection

 

Արգելոցի հսկիչները փորձել են հանել որսացանցը նրա պարանոցից, սակայն երբ նրանք գնացել են արգելոց, առյուծը անհետացել է թփերում: Առյուծը երկար չէր կարող գոյատևել այդ վիճակում, քանի որ նրա պարանոցի վերքը բաց էր և ամբողջովին պատված էր ճանճերով: Բացի այդ, որսացանցն այնքան ամուր էր, որ առյուծը չէր կարող անգամ սնվել: Այսպիսով՝ առյուծը կա՛մ վարակից, կա՛մ սովից կմահանար: Դրանից երկու օր առաջ Միկումի ազգային արգելոցում հայտնաբերվեցին երկու առյուծների դիակներ, որոնց մագիլները հեռացված էին: Տանզանիայի ազգային արգելոցի ղեկավարությունը պահակազոր ունի, որը փորձում է պայքարել որսագողության դեմ, սակայն արգելոցի տարածությունն այնքան մեծ է, որ դժվար է այդ ամբողջ տարածքը վերահսկողության տակ պահել: Ազգային արգելոցները որսագողերից պաշտպանելու համար Տանզանիայում իրականացվում են մի շարք նախագծեր, ինչպիսին է, օրինակ, SANA նախագիծը: Հուսով ենք, որ նմանատիպ նախագծերը կնպաստեն վայրի կենդանատեսակների պահպանմանը: