ՀՀ ԱԻ նախարարությունում մարտի 20-ին' ժամը 09.36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 27 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Իրար են բախվել երեք մեքենա` 2 «Մերսեդես» և 1 «Օպել» մակնիշի: Ոստիակնության խումբն աշխատում է դեպքի վայրում երթևեկության բնականոն ընթացքը վերականգնելու ուղղությամբ:

 

Պատահարի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց վիճակը բավարար է: