Լիբիայի կառավարությունը մարտի 20-ին պատերազմ է հայտարարել ահաբեկիչներին: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, առաջին անգամ Լիբիան ահաբեկչական կազմակերպություններին հրապարակային մեղադրել է տասնյակ հարձակումների և երկրի արևելքում անվտանգության համակարգի աշխատակիցների և արտասահմանիցների սպանության մեջ: «Լիբիայում ահաբեկիչները տեղ չունեն, և լիբիացիները պետք է պատրաստ լինեն պայքարի»,- նշվել է հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ ռազմական ուժերը և անվտանգության համակարգը պետք է համախմբվեն հանուն ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի:

 

Կառավարությունը նաև նշել է, որ Բենղազի, Դերնա, Սիրթ քաղաքները ահաբեկիչների դեմ պատերազմի մեջ են: Այն նաև կոչ է արել միջազգային հանրությանը օժանդակել ահաբեկիչների դեմ պայքարում:

 

Լիբիայում մի քանի օր առաջ եռօրյա սուգ էր հայտարարվել Բենղազի քաղաքում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածների հիշատակին: