ՄԱԿ-ի մարդասիրական օգնության բեռնատարները պատրաստ են Թուրքիայի սահմանով մտնել Սիրիա: Այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները:

 

Սիրիական հակամարտության ընթացքում նման դեպք տեղի է ունենում առաջին անգամ, երբ ՄԱԿ-ի օգնությունը Թուրքիայից պետք է մտնի Սիրիայի տարածք: Մոտ 80 բեռնատարները պատրաստ են հատել Թուրքիայի սահմանը:

 

ՄԱԿ-ը Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորություն է ստացել այն բանից հետո, երբ կոչ էր ուղղել Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը թույլատրել հնարավոր ամենակարճ ճանապարհներով մարդասիրական օգնություն տրամադրել երկրի տարբեր շրջաններին:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ը Իրաքի տարածքով մարդասիրական օգնություն էր տրամադրել Սիրիայի հյուսիսային շրջաններին: