Մոտ մեկ շաբաթ առաջ ավարտվեց Գագիկ Ծառուկյանի հանդիպումները ոչ իշխանական ուժերի հետ: Հանդիպումների մեկնարկը տրվել էր ՀՅԴ-ով, այնուհետև ԲՀԿ ղեկավարը հանդիպել էր ՀԱԿ-ի հետ, իսկ վերջում' «Ժառանգության»:

 

Հանդիպման նպատակը համագործակցության հնարավոր տարբերակների քննարկումն է եղել:

 

Հանդիպումներն արդեն իսկ ավարտվել են: Ո՞րը կլինի հաջորդ քայլը' Լուրեր.com-ը հարցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանին. «Դեռ չեն ավարտվել»,-ասաց Մարգարյանը:

 

Հարցին, թե ուժերի ղեկավար կազմի հանդիպում հնարավո՞ր է, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է: Այդ հարցը քննարկվել է և ես կարծում եմ, որ կլինի, պարզապես պետք է քննարկման համար հարմար պահի օրակարգը ձևավորվի»: