Հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում մարտի 19-ին' ժամը 05.40-ին, հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերում թափանցող-ծակած վերքեր» ախտորոշմամբ և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1976թ. ծնված Անդրանիկ Զ.-ն:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 04.30-ի սահմաններում, Հ. Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1980թ. ծնված Ալիկ Հ.-ն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անդրանիկ Զ.-ին' պատճառելով վնասվածքներ: Դեպքից հետո հանցագործության գործիք դանակը Ալիկ Հ.-ն նետել է Ողջի գետը:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ալիկ Հ.-ն բերման է ենթարկվել:

 

Կատարվում է նախաքննություն: