«Ուկրաինայի միջազգային ավիագծեր» (ՈՒՄԱ) ավիաընկերությունը Ղրիմի իրադրության կապակցությամբ մինչեւ ապրիլի 29-ը ներառյալ չեղյալ Է հայտարարել Կիեւի եւ Սիմֆերոպոլի միջեւ բոլոր չվերթները: Այս մասին ասված Է ՈՒՄԱ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

«Ուկրաինայի միջազգային ավիագծեր» ավիաընկերությունը տեղեկացնում Է, որ դեպի Ղրիմի Ինքնավար Հանրապեություն թռիչքների գործող սահմանափակման կապակցությամբ Կիեւի եւ Սիմֆերոպոլի միջեւ ՈՒՄԱ-ի բոլոր չվերթները մինչեւ ապրիլի 29-ը ներառյալ չեղյալ են հայտարարված ավիաընկերությունից չկախված պատճառներով»,- նշված Է հաղորդագրության մեջ:

 

Ավիաընկերությունում նշել են, որ ուղեւորներին օպերատիվ կերպով կիրազեկեն չվացուցակի փոփոխությունների դեպքում, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը: