Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեի խոսքով' ինքը կնախընտրեր մեկ այլ թիմ:

«Ես կնախընտրեի մեկ ուրիշ թիմ' զուտ փոփոխության համար, անցած տարի մենք մադրիդցիների դեմ չորս անգամ խաղացել ենք: Այնուամենայնիվ, մենք անհամբերությամբ սպասում ենք նրանց դեմ խաղին»,-Վատցկեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բորուսիան» կխաղա Մադրիդի «Ռեալի» դեմ: