Ինչպես հայտնում է itar-tass-ը, միջազգային հանրության աջակցությամբ Ուկրաինան կհաղթահարի ներկայիս ճգնաժամը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը' Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ:

 

«Ես այստեղ եմ հայտնելու իմ համախոհությունն Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին: Համոզված եմ, որ միջազգային հանրության աջակցությամբ դուք կհաղթահարեք այս դժվարին ժամանակաները»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

 

Իր հերթին Յացենյուկը կրկին հաստատել է, որ Ուկրաինայի ժողովրուդը դեմ է Ղրիմի հանրաքվեի արդյունքներին: