«Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան մարտի 22-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել բետոնե պատին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

 

Մարտի 21-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: