allsport.am/

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դորտմունդի «Բորուսսիան» Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում 3:0 հաշվով հաղթել է «Հաննովերին»: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարձր է գնահատել հատկապես Ռոբերտ Լևանդովսկու գոլը:

-Խաղադաշտի կենտրոնում չտեսա ոչ ոքի, ում հետ կկարողանար խաղալ Լևանդովսկին: Նա ամեն ինչ ինքնուրույն արեց: Այս գոլը համաշխարհային մակարդակի է: Եվ նա նման գոլ խփեց մի խաղում, որում չկարողացավ այնպիսի ինքնավստահություն ձեռք բերել, որն անհրաժեշտ էր այս գոլի համար: Ֆանտաստիկ պահ էր,-Կլոպի խոսքերը մեջբերում ենք «Բորուսսիայի» պաշտոնական կայքից: