/allsport.am«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին, ով երեկ Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում (2:0) երկու գոլ հեղինակեց՝ հաղթանակ պարգևելով իր թիմին, այդ գնդակների շնորհիվ նաև դարձել է ակումբի պատմության մեջ խփած գոլերի քանակով երրորդ ֆուտբոլիստը։

Ռունին «Ման. Յունայթեդի» կազմում խփել է արդեն 212 գոլ և զիջում է Դենիս Լոուին և Սըր Բոբի Չարլթոնին, ովքեր համապատասխանաբար, 25 և 37 գնդակ ավելի են խփել «Կարմիր սատանաների» կազմում։