Բունդեսլիգայի պաշտոնական կայքը կազմել է Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը:

Ցանկում ընդգրկվել է նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 3:0 հաշվով առավելության է հասել «Հանովերի» նկատմամբ, իսկ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել: