Երևանում քննարկում են աղետների ռիսկի նվազեցման և հակազդման գործողությունների հետ կապված հարցեր: Մարտի 26-ին մի շարք միջազգային կազմակերպությունների և ՀՀ արտակարգի իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց խորհրդաժողով, որի արդյունքում ակնկալվում է ձևավորել «Հյուգոյի գործողությունների ծրագիր-2» առաջարկությունների Հայաստանի պաշտոնական փաթեթը, որը կներկայացվի 2014 թվականի ապրիլի 1-3-ը Ալմա-Աթայո ւմ կայանալիք «Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ՀԳԾ-2 տարածաշրջանային խորհրդատվական հանդիպման» ընթացքում:

 

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հիշեցրեց, որ 2010 թվականին, տարածաշրջանում առաջինը, Հայաստանում ստեղծվեց Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ): Շահագրգիռ բոլոր կառույցներին ներգրավելով' ստեղծվեց աղետների ռիսկի նվազեցման ռազմավարություն: «Այսօր մենք ունենք ճգնաժամային կառավարման կենտրոն, որն իր գործառույթներով առնչվում է Հյուգոյի գրեթե բոլոր առաջնայնություններին՝ իրավական դաշտ ու պետական-քաղաքական առաջնայնո ւթյուն, ռիսկերի գնահատում, տարաբնույթ երևույթների մշտադիտարկում ու վաղ ազդարարում, իրազեկում, տեղեկատվության կառավարում»,-ասաց Գրիգորյանը: Նա նշեց «911» ծառայության ձեռքբերումների և բնակչության շրջանում ունեցած վստահության մասին: Գեներալ-մայորը հայտնեց, որ Հայաստանն ապակենտրոնացնում է աղետների կառավարման հարցը, ստեղծվում են մարզային կառույցներ:

 

Հանդիպմանը կներկայացվեն վերջին տարիներին Հյուգոյի գործողությունների ծրագրի ձեռքբերումները Հայաստանում, ՀՀ առաջարկությունների նախնական տարբերակը, աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների պաշտոնական տեսակետն ու մոտեցումները:

 

Հանդիպմանը մասնակցում են 100 ներկայացուցիչներ՝ ՀՀ նախարարություններից, միջազգային և տեղական կազմակերպություններից, ԱՌՆ մարզային թիմերից, գիտական և ուսումնական հաստատություններից, համայնքներից: Խորհրդաժողովը կազմակերպել են ՀՀ ԱԻՆ-ը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՕՔՍՖԱՄ-ը, Հայկական Կարմիր Խաչի ընկերակցությունը, Շվեյցարական զարգացման գործակալությունը, «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը և այլ կազմակերպություններ: