Առնվազն 122 օբյեկտներ են հայտնաբերվել ֆրանսիական արբանյակների կողմից, որոնք կարող են լինել Malaysia Airlines-ի կորած ինքնաթիռի բեկորները: Այդ մասին մարտի 26-ին լրագրողներին հայտնել Է Մալայզիայի տրանսպորտի նախարար Հիշամուդդին Հուսեյնը:

 

Օբյեկտները հայտնաբերվել են Ավստրալիայի Պերտ քաղաքից մոտավորապես 2,5 հազար կիլոմետր հեռավորության վրա: Արբանյակների հայտնաբերած մի քանի ֆրագմենտներ ավելի քան 20 մետր երկարություն ունեն, մամուլի ասուլիսում նշել Է Հուսեյնը:

 

Ավելի վաղ Չիկագոյի «Ռիբեկ լո» իրավաբանական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, որն ավիահանրանավի կործանման առնչությամբ գործ բացելու միջնորդությամբ դիմել Է Իլինոյսի նահանգի օկրուգային դատարան, հայտնել Է, որ մալայզիական կորած Boeing 777-200-ի 115 ուղեւորների հարազատները որոշել են բազմամիլիոնանոց փոխհատուցման վճարման հասնել Boeing ընկերությունից եւ Մալայզիայի ավիաընկերությունից:

 

«Մենք համոզված ենք, որ երկու պատասխանողներն Էլ մեղավոր են ինքնաթիռի կործանման հարցում, որտեղ եղել են 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ»,- լրագրողներին հայտարարել Է ընկերության առաջատար իրավաբան Մոնիկա Քելլին: Դատարան դիմելը հետեւել Է մարտի 24-ին այս ավիաընկերության կողմից Քուալա Լումպուրում արված հայտարարությանը: «Խորին ցավով մենք հարկադրված ենք հայտնել, որ ՄՆ370 չվերթն աղետի Է ենթարկվել, եւ ինքնաթիռում գտնվող բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են,- ասված Է փաստաթղթում:- Բոլոր տվյալները վկայում են, որ ինքնաթիռն ընկել Է Հնդկական օվկիանոսի հարավային մասում», հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: