Ավազակային հարձակման հետեւանքով մարտի 25-ի լույս 26-ի գիշերը կտրող-ծակող գործիքից ստացած տարբեր վնասվածքներով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի կադաստրի բաժնի նախկին պետ Գերասիմ Անդրեասյանը։

 

Լոռու մարզում մեր թղթակիցը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Դարպաս համայնքում գտնվող նրա առանձնատանը։ Նախնական տեղեկություններով, անհայտ անձինք մտել են տուն, զենքի սպառնալիքով պահանջել գումար եւ թանկարժեք իրեր։

 

Վանաձորի հիվանդանոցում NEWS.am-ի թղթակցին տեղեկացրին, որ քաղաքացին իրենց դիմել է գիշերը 00։50-ին եւ ասել, որ ընկել է կամրջի մոտ։ Նրա մոտ առկա են կտրող-ծակող գործիքի հասցրած վերքեր աչքի, գլխի քթի շրջանում, նաեւ սալջարդ։

 

Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ Գերասիմ Անդրեասյանի տունն ամբողջովին տակնուվրա է արված, նախնական տվյալով՝ հարձակվողները խոշոր գումարի վնաս են հասցրել տան տիրոջը։

 

Շարունակությունն այստեղ: