Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Ուկրաինայի շուրջ շարունակվող ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու օգտին՝ առանց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու: Այդ մասին, ինչպես նա հայտարարել է Բեռլինում՝ ամփոփելով Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հետ կայացած հանդիպման արդյունքները:

 

ԳՖՀ-ի կառավարության ղեկավարը նշել է, որ Արեւմուտքը «չի հասել այն փուլին, որը տնտեսական պատժամիջոցների սահմանում է ենթադրում Մոսկվայի դեմ»: «Եվ ես հուսով եմ, որ դրանից հնարավոր կլինի խուսափել»,- հայտարարել է կանցլերը: «Ես շահագրգռված չեմ իրադրության հետագա բորբոքմամբ, ընդհակառակը, աշխատում եմ լիցքաթափել այն»,- ասել է նախարարների կաբինետի նախագահը:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, գերմանացի փորձագետները համակարծիք են, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան Գերմանիայի տնտեսության վրա: ԳՖՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առեւտրի շրջանառությունը անցյալ տարի կազմել է 76 մլրդ եվրո, ռուսական ձեռնարկությունների հետ բիզնես են վարում շուրջ 6 հազար գերմանական ֆիրմաներ, իսկ նրանց ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 20 մլրդ եվրո: Գերմանիայում մոտավորապես 300 հազար աշխատատեղ կախված է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններից: