Շաբաթ օրը Սիրիա մեկնած պատգամավորները կվերադառնան Հայաստան: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' անդրադառնալով այդ հարցին ասաց. «Մենք հանրությանը պետք է տեղյակ պահենք, որ կառավարությունը նույնպես ձեռնարկում է համապատասխան քայլեր' մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու ուղղությամբ, որպեսզի հանկարծ թյուր կարծիք չլինի, թե այս հարցը մեր ուշադրության կենտրոնում չէ: Ես ուզում եմ մեր քաղաքացիներին հավաստիացնել, որ դա ամենևին այդպես չէ, մեր ուշադրության կենտրոնում գտնվող հարց է սա»: