Ճապոնիայում մահապարտների խցում 34 տարի մնալուց հետո ազատ Է արձակվել երկրում ամենահայտնի կալանավորներից մեկը՝ 78-ամյա Իվաո Համակադան, որին տակավին անցյալ դարում մահապատժի Էին դատապարել սպանության համար:

 

Սիձուոկա քաղաքի օկրուգային դատարանը սարքված Է ճանաչել այս գործով ապացույցները եւ վճիռ Է կայացրել դրա նոր քննություն անցկացնելու վերաբերյալ: Այն նաեւ չեղյալ Է համարել մահվան դատավճռի գործողությունը եւ որոշել Է կալանավորին ազատ արձակել:

 

Այս պատմությունն սկսվել Է 1966 թվականի հունիսի 30-ին, երբ սեփական տանը գազանաբար սպանվեցին ընդեղենի մածուկի արտադրության ոչ մեծ ընկերության նախագահը, նրա կինը եւ երկու երեխաները:

 

Դատարանի վճիռը դարձել Է սենսացիա, դրան են նվիրված նորությունների բոլոր թողարկումները: Հետպատերազմյան Ճապոնիայում սա արդեն վեցերորդ դատական վճիռն Է, որը չեղարկում Է մահապատժի նախկին դատավճիռը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: