Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին' -5 աստիճան ցուրտ: Մարտի 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև:

 

Հանրապետության տարածքում մարտի 28-ին օրվա երկրորդ կեսին, 29-30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 31-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ: Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան 2-7մ/վրկ արագությամբ, մարտի 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում' մինչև 25-30մ/վրկ արագությամբ:

 

Երևանում մարտի 28-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է: Մարտի 29-30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ: Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում' մինչև 18-23մ/վրկ արագությամբ: