Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն վերահաստատել է, որ իր թեկնածությունը կառաջադրի երկրի նախագահի պաշտոնում: Այդ մասին Տիմոշենկոն ինքն է հայտնել մարտի 27-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ» գործակալությանը:

 

«Այո, ես պլանավորում եմ իմ թեկնածությունն առաջադրել Ուկրաինայի նախագահի պաշտոնում»,-ասել է Տիմոշենկոն:

 

«Ես խնդրելու եմ «Բատկիվշչինա» կուսակցության համագումարին, որը տեղի կունենա մարտի 29-ին, իմ թեկնածությունն առաջադրել պետության բարձրագույն պաշտոնի համար: Ես պարզապես պարտավոր եմ է դա անել»,-ասել է Յուլյա Տիմոշենկոն: