Վրաստանի ղեկավարությունը «պետք է ուղղակի կապ հաստատի Ռուսաստանի ղեկավարության հետ»: Այդ մասին հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախկին նախագահ (2001-2008 թվականներին), իսկ այժմ «Դեմոկրատական շարժում- Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Նրա խոսքով՝ Թբիլիսին «պետք է Մոսկվայի հետ ինտենսիվ բանակցություններ սկսի Վրաստանի համար կենսականո րեն կարեւոր խնդիրների քննարկման եւ լուծման նպատակով»:

 

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քանիցս հայտարարել են «ՌԴ-ի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմացնելու համար ջանքեր գործադրելու մտադրության մասին»: Վրաստանը ՌԴ-ի հետ երկխոսությունը շարունակում է ինչպես «Աբաշիձե-Կարասին», այնպես էլ Ժնեւի բանակցությունների ձեւաչափով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: