Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում՝ հանելով տարկետման իրավունքը: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Սա շատ կարևոր հարց է մեզ համար, քանի որ շատ հաճախ են դեպքերը, երբ գիտությամբ զբաղվելու անվան տակ շատերն ազատվում են զինծառայությունից, ինչի արդյունքում տուժում են և′ գիտությունը, և′ բանակը»,- նշեց նա:

 

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ համապատասխան նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել՝ հույս հայտնելով, որ այն կարժանանա մեծամասնության հավանությանը: Նա հիշեցրեց, որ կրթության նախարարն արդեն խոստացել է աջակցել նախաձեռնությանը՝ նշելով, որ մնում է, որպեսզի նախագծի շուրջ քաղաքական համախմբում տեղի ունենա: