Հայ դատի Հունաստանի հանձնախումբը դատապարտում է զինված գրոհայինների հարձակումները թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Քեսաբ հայկական գյուղաքաղաքի բնակչության վրա: Ինչպես հարոդում է Հունսատանի Հայ դատի կենտրոնական խորհրդի պաշտոնական կայքը, հանձնախմբի ներկայացուցիչները նաև բողոքի ձայն են բարձրացրել Թուրքիայի դեմ, որն իր գործողություններով խթանում, սատարում և նպաստում է զինյալների մուտքը Սիրիա' վնասելով տարածաշրջանի հայ բնակչությանը:

 

Հունաստանի Հայ դատը կոչ է արել միջազգային հանրությանը պահանջել Թուրքիայից վերջ տալ հակահայկական գործողություններին, և առհասարակ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ ուղղված սադրիչ քաղաքականությանը:

 

Երեք օր շարունակ հարձակումներ են եղել թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող հայաշատ Քեսաբ գյուղաքաղաքի վրա Թուրքիայի տարածքից մուտք գործած ահաբեկչական խմբերի կողմից, որի արդյունքում սպանվել է 80 մարդ, շատերը փախել են մերձակա գյուղերը, մյուսները ստիպված են եղել գաղթել Լաթաքիա և Բասիտ:

 

Քեսաբի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչների ն: Տեղեկություններ են տարածվել, որ զինյալներն ու նրանց հովանավորող թուրքերը թալանում են հայերին պատկանող գյուքն ու եկեղեցիները: