Ինչպես տեղեկացնում է Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, թիմը բանակցություններ է վարում Հայաստանի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Բացի Հայաստանի ազգային ընտրանուց, տաջիկները բանակցում են նաև Մալազիայի և Չինաստանի հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ մեր ընտրանին ընկերական հանդիպումներ կանցկացնի Ալժիրի և Գերմանիայի ընտրանիների հետ: