Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը հայտարարել է պաշտոնաթող լինելու պատրաստակամության մասին:

 

«Պաշտոնաթողությունն ինձ համար խնդիր չէ ոչ երեք օր առաջ, ոչ այժմ: Ինձ համար խնդիրն այն Է, թե այդ դեպքում դեպի ուր կշարժվի երկիրը: Մենք կշարժվենք դեպի հաղթած ելուզակախմբերի կողմը, ինչպես Սոմալիում, թե կշարժվենք դեպի կարգուկանոնի կողմը: Ես նախընտրում եմ կարգուկանոնը»,-մարտի 28-ին Կիեւում լրագրողներին ասել Է Ավագովը:

 

Ավագովի պաշտոնաթողությունը պահանջում Է արմատական «Աջ հատվածը»՝ Արեւմտյան Ուկրաինայում իր համակարգողի՝ Ալեքսանդր Մուզիչկոյի զոհվելու կապակցությամբ:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավորները քվեարկել են Ժամանակավոր հետաքննչական հանձնաժողով (ԺՀՀ) ստեղծելու օգտին, որը կզբաղվի «Աջ հատվածի» ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոյի, որը հայտնի Է նաեւ որպես Սաշկո Բելի, սպանության քննությամբ:

 

ԺՀՀ-ի նախագահ Է ընտրվել ժողովրդական պատգամավոր Յուրի Դերեւյանկոն: Դրա կազմում ընդգրկվել են նաեւ խմբակցություններից յուրաքանչյուրի անդամներ եւ հասարակայնության երեք ներկայացուցիչ, որոնք շահագրգռված են հետաքննությամբ:

 

Մուզիչկոն սպանվել Է Ռովնոյի մարզում մարտի լույս 25-ի գիշերը ՆԳ նախարարության կողմից նրա ձերբակալման հատուկ գործողության ժամանակ: