Հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում մարտի 26-ին' ժամը 01.00-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1989թ. ծնված Սևակ Մ.-ն հայտնելով, որ վայր է ընկել: Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է մարտի 25-ի գիշերը, Կոշ գյուղի տարածքում, մի խումբ անծանոթ անձանց հետ վիճաբանության ժամանակ' վերջիններիս կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1977թ. ծնված Զորիկ Ղ.-ն' հայտնելով, որ Սևակ Մ.-ին ծալովի դանակով ինքն է հարվածել, որից հետո դանակը նետել է: Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանությանը մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու և նրանց ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Առաջարկում ենք նաև
23/02/15 12:28
Երևանում վեճի ժամանակ 28-ամյա երիտասարդին դանակահարած անձը ներկայացել է ոստիկանություն
26/12/17 20:25
Երևանում 39-ամյա քաղաքացուն հրազենային վնասվածք հասցրած անձը ներկայացել է ոստիկանություն
15/06/20 15:47
37-ամյա Կամոն ներկայացել է ոստիկանություն. նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով
25/02/19 14:15
31-ամյա քաղաքացին ներկայացել է ոստիկանություն և հայտարարել, որ Երևանի Սարի թաղում դանակահարել է 39-ամյա տղամարդու
08/01/17 17:00
Նորատուսցի Հայկոյի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` Մեխակ Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն
Ամենադիտված
Լրահոս
17:15
Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով
11:20
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
10:06
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
08:00
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով