Բնակարաններում, գրասենյակներում և հանրային վայրերում բոլոր լույսերը' մարտի 29-ին' ժամը 20:30-21:30-ը, անջատելու դեպքում յուրաքանչյուրը կարող է միանալ ամբողջ աշխարհում նշվող «Մոլորակի ժամը» ակցիային: Այդկերպ ամեն ոք իր ներդրումն է ունենում բնությանը հասցված վնասը նվազեցնելու գործում, և բոլորին կոչ անում՝ միանալու այս շարժմանը: Բնության համաշխարհային հիմնադրամում համոզված են, որ այս խորհրդանշական քայլով բոլորը կարող են օժանդակել Երկիր մոլորակին՝ դառնալու ավելի մաքուր և լավ բնակավայր:

 

Գրասենյակում այդ օրը կտրամադրվեն մոմեր և անուշահոտ փայտիկներ: Հիմնադրամի աշխատակազմը ողջ ընթացքում այցելուների համար ակուստիկ երգեր է նվագելու մտերմիկ միջավայրում: Մոլորակի ժամն առաջին անգամ նշել են Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում 2007թ.: Հետագայում այն տարածվել է ողջ աշխարհում և ներկայումս ընդգրկում է ավելի քան 7 հազար քաղաք:

 

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի օրինակին հետևելու են ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, «Բեսթ վեստերն կոնգրես» հյուրանոցը և «Պրոմեթե» բանկը, Երեւանի կոնյակի գործարանը, որոնք համախմբվել են մասնակցելու և Հայաստանում անցկացնելու «Մոլորակի ժամը» համաշխարհային ակցիան: