Հանրապետության տարածքում գիշերվանից տեղացող առատ ձյունը չի խաթարել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքի բնականոն ընթացը:

 

Չնայած անընդհատ տեղացող առատ ձյանը, բոլոր չվերթներն իրականացվել և շարունակում են իրականացվել իրենց սահմանված ժամին: Խնդիրներից և թռիչքների ուշացումներից խուսափելու համար անընդհատ կատարվում են թռիչքուղու մաքրման աշխատանքներ: